Քննարկել են ընտրական վեճերի լուծման գործընթացներին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ, հերթական աշխատաժողովն էր կազմակերպել տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար:

Աշխատաժողովին հրավիրված էր ընտրական հարցերով նախկին դատավոր, Վենետիկի հանձնաժողովի անդամ Մանուել Գոնսալես Օրոպեսան:

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են ընտրական վեճերի լուծման գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես` ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկությունները, որոնք սահմանված են Ընտրական նոր օրենսգրքով:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հանձնաժողովներին դիմումներ (բողոքներ) ներկայացնելու, դրանք քննարկելու և արդյունավետ լուծումներ տալու ընթացակարգերը:

Միջազգային փորձագետ Մանուել Գոնսալես Օրոպեսայի կողմից ներկայացվել են նաև ընտրական վեճերի լուծման միջազգային չափանիշներն ու փորձը:




Լրահոս