Սեյրան Օհանյանը Ջրառատի միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ. նա ներողությո՞ւն կխնդրի. մանրամասներ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք:

Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է կրակել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նրա ձեռքից խլել են ատրճանակը, հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ եւ ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը սակայն ասել է, թե ինքը տեղեկություններ չունի նման զրույցի մասին:




Լրահոս