Հայաստանը Ռուսատանին նվիրելու գործընթացը սկսվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել:

Հարցին, արդյոք Հայաստանը կարող է նպաստել Արևմուտքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերականգմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և երբևէ իր դերը չի գերագնահատում, ուստի լինել կապող օղակ ՌԴ-ի և Արևմուտքի միջև չափազանցություն կլինի, այսուհանդերձ Հայաստանը աշխատում է ավելորդ խնդիրներ չստեղծել այս երկու երկրների միջև: ինչպես նաև գործակալությանը տված հարցազրույցում նախագահը խոսելով աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի մեր հայրենակիցների ու վերջիններիս հատկանիշների մասին, Սերժ Սարգսյանը նկատել է, որ հայ ժողովուդը հեշտությամբ է ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում է:

Առանձնացնելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի հատկապես այս մեջբերումները, որոնցում չափազանց թույլ և անվստահ նախագահին բնորոշ տարրեր կան` ArmLur.am-ը խոսեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված թեկնածու, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ` հասկանալու համար նրա կարծիքը ՀՀ-ի՝ Ռուսաստանի հետ կապերի խորացման շուրջ:

Ստեփան Սաֆարյանը նախ նշեց, որ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը մի միայն ազդակն է այն բանի, որ Սարգսյանը ՀՀ-ի ողջ իրավունքները պատրաստվում է հանձել Ռուսաստանին, այլ կերպ` սա Ռուսասատանի կողմից Հայաստանի գաղութացման գործընթացի ապացույցներից մեկն է:

Ստեփան Սաֆարյանը նշեց նաև, և′ որպես «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, և′ որպես քաղաքագետ, որ ՀՀ նախագահի նման դիրքորոշումը իր կողմից մերժելի է, և ՌԴ-ին Հայաստանի մաս-մաս նվիրատվության սկիզբը դրվել է դեռևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից, շարունակվելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ընդհուպ մինչև գործող նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները:

Ստեփան Սաֆարյանը այս տարիները որակեց որպես արտագաղթին նպաստող, կործանարար տարիներ:

Իսկ Armlur.am-ի հարցին թե Սարգսյանի` հայերի՝ օտարերկրացիներին հեշտ ինտեգրվելու որակների մասին խոսելը կարո՞ղ է նրա կողմից երևույթին դրական վերաբերվելու ապացույց լինել, Ստեփան Սաֆարյանը ասաց, որ Սերժ Սարգսյանի նման արտահայտությունները ավելի շուտ Ռուսաստանի զայրույթը մեղմելու փորձեր են, իսկ արտագաղթին նպաստող միակ գործոնը Սերժ Սարգսյանի կառավարած երկիրն է:

Արևիկ Արզոյան




Լրահոս