ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ուղեղի մեջ մի հատ «չխկոց» պետք է անենք, որպեսզի կարողանանք հրապուրենք զբոսաշրջիկին. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով առաջնորդում է ՀՀԿ քարոզարշավը, այսօր իր հերթական հանդիպումն անցկացրեց Էրեբունի համայնքում: Էրեբունցիները վարչապետին բազում հարցեր ուղղեցին` տարբեր ոլորտներից:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց վարչապետի՝ Վրաստան կատարած այցից և հարցրեց, թե արդյոք քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը: Ի պատասխան վարչապետը նշեց. «Մենք քննարկել ենք բոլոր երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող հարցեր: Մեր առաջարկով մենք մեր վրացի գործընկերներին առաջարկել ենք համագործակցությունը մի քիչ բարձրացնել»:

Ներկաներից մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց տուրիզմի զարգացման մասին՝ հարցնելով, թե Հայաստանը որպես գրավիչ երկիր դարձնելու համար ինչ է արվում: «Զբոսաշրջությունն իրականում մեր առաջնային ծրագրերից մեկն է, և այնտեղ մենք ունենք մեծ պոտենցիալ: Այս պահին զբոսաշրջության պետական կոմիտեն մտածում է Հայաստանի բրենդի վրա: Ունենալով սահմանափակ ֆինանսական միջոցներ` մենք կգտնենք այն թիրախները, որտեղ կստանանք մաքսիմում էֆեկտ: Մենք մի հատկություն ունենք. համոզված ենք, որ ամբողջ աշխարհը պարտավոր է մեր մասին իմանալ և մեզ սիրել, և մենք այդ քայլի համար որևէ բան չպետք է անենք: Մեր ուղեղի մեջ  մի հատ «չխկոց» պետք է անենք, որպեսզի կարողանանք հրապուրենք զբոսաշրջիկին»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս