Ադրբեջանի հայ փախստականները դիմել են Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի հայ փախստականները նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով միջամտել Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործին, փոխանցում է Rusarminfo-ն:

Պուտինին ուղղված նամակն ուղարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Այս մասին Rusarminfo-ին հայտնել է Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի կոորդինացնող Մարիամ Ավագյանը:

Նկարագրելով հայկական ծագման համար Բաքվում ձերբակալված Գալուստյանի պատմությունը՝ նամակի հեղինակները գրում են. «Ոչինչ և ոչ մեկ չեն կարողանում նրան փրկել: Այսօր նա դատապարտված է. նա փախստական է՝ զենք, որը լուծում է համաշխարհային խնդիրները: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք այն մեկն եք, ով պատասխանատու է այդ գործընթացի համար: Խաղաղության, հումանիզմի վերադարձին ուղղված գործընթաց, որը մենք բոլորս կորցրել ենք: Եվ թող ոչ միայն Դոնբասի, Օսիայի և Ղարաբաղի երեխաների մահերը, այլ նաև Մարատ Գալուստյանի պատմությունը բոլորիս համար հիշեցում դառնա Ձեր (Ձեզ հետ նաև մեր) նախաձեռնության հրատապության մասին»,-ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանը (Ուելդանովը կնոջ ազգանունն է) ձերբակալվել էր Բաքվում 2016թ. հունիսի 9-ին:




Լրահոս