Պուտինը կրկին խոսել է ԼՂ խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն առավելագույն ջանքեր է գործադրում որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպումը՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ աջակցում են միմյանց  և առաջ տանում եվրասիական ինտեգրման գործընթացները:

«Մեր երկու պետությունների միջև հաջող զարգանում է տնտեսական, առևտրային, ներդրումային, ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռուսաստանը որպես միջնորդ առավելագույն ջանքեր է գործադրում ոԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,-ասել է Պուտինը ՌԴ-ում ՀՀ դեսպանին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:




Լրահոս