ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. այսօր Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջ) ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորը թող իմանան՝ դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք՝ բարի տեսքով… Բայց հետայսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»: Այս խոսքերը պատկանում են Արցախյան ազատամարտի հերոսներից մեկին՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանին (Սպիտակ Արջ). այսօր նա կդառնար 55 տարեկան:

Կարո Քահքեջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1962 թվականին: 1978 թվականին անցնում է Գերմանիա։ Այնտեղ սովորում է ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ Ապա հաստատվել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։

Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։

Կարոն Սփյուռքի այն քաջորդիներից էր, որ կամավոր եկավ Արցախ: Առաջին անգամ նա Հայաստան եկել էր դեռ 88-ի երկրաշարժի օրերին, օգնել աղետից տուժածներին: Իսկ ահա պատերազմի ժամանակ նրա օգնության կարիքն ունեին ոչ միայն երկրաշարժից տուժածները, այլև ամբողջ Հայաստանը: Կարոն չվարանեց. եկավ Արցախ, իր ընկեր Շահե Աճեմյանի հետ կազմեց «Խաչակիրներ» ջոկատը, որը մեծ դեր ունեցավ Մարտունիի, Հադրութի, Մարտակերտի, Բերձորի ու Քարվաճառի կռիվներում:

Սպիտակ Արջը կյանքը նվիրեց Հայաստանի մի չքնաղ բեկորի՝ Արցախի ազատագրությանը, ու 1993-ին զոհվեց Մաղավուզի բարձրավանդակի վրա:

Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։




Լրահոս