Beeline-ը և ԵՊՀ ստորագրեցին համագործակցության հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկեց Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ – ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» ծրագրին:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին և գործատուներին և խթանել սոցիալական ակտիվությունը և լիդերությունը:

Պաշտոնական արարողության ավարտից հետո Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարեց վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը» թեմայով, իսկ Հայաստանում  Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը ներկայացրեց Ընկերության ռազմավարական արժեքները, տեսլականն ու այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին աշխատանքի անցնելու և կարիերա զարգացնելու համար:

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը և փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհին», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում  Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն ողջունեց ուսանողներին ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին պատրաստելու Համալսարանի ձգտումը, նշելով, որ Beeline-ն աշխատելով ամենա արագ զարգացող ոլորտում, միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով:

Նշենք, որ ծրագրի արդյունքում որոշ համալսարանականներ՝ մասնակցելով մրցույթ- ընտրությանը հնարավորություն կստանան աշխատանքի անցնելու Beeline-ում:




Լրահոս