Այսօր Հայաստան կժամանեն Եվրոպական խորհրդարանի դիտորդները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթեթրթը գրում է. «Այսօր Հայաստան կժամանեն Եվրոպական խորհրդարանի դիտորդները: Պատվիրակության ղեկավարը Կանաչների ներկայացուցիչ Հեյդի Հաուտալան է: Դիտորդական խմբում է նաեւ պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկին, որն օրեր առաջ Հայաստանում էր եւ Աբովյանում միտինգի ժամանակ իր աջակցությունը հայտնեց «Ծառուկյան դաշինքին», ինչը խանգարեց, որ ղեկավարի դիտորդական առաքելությունը: ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ փոխվի դիտորդական խմբի ղեկավարը, սակայն ռեֆորմիստների եւ պահպանողականների ֆրակցիան համառ է գտնվել, եւ Չառնեցկին մեկ ձայնի առավելությամբ դիտորդ է ընտրվել: Պարտվեցի՞ք, փաստորեն, ԲՀԿ-ին այդ հարցում եւս՝ սադրեցինք ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին։ «Բոլորովին. պատվիրակությունը ղեկավարում է չեզոք անձ, եւ ապա` լիահույս ենք, որ պարոն Չառնեցկին անաչառ դիտորդական առաքելություն կիրականացնի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս