Ինչ է իրականում տեղի ունեցել Մանախի մասնակցությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին` պնդել է, թե իր վրա են հարձակվել:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից: Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ»: Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը` իսկական քաղբանտարկյալ: Զենքն էլ, թերեւս, մոտիկից չի տեսել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս