ՖՈՏՈ. Բակո Սահակյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ եւ ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին:

Նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Թուֆենկյան>> հիմնադրամին եւ <<Արցախ Ֆոնդ>> կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարեւորությունը սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից:


Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:




Լրահոս