ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական առեղծվածային պայթյունը Ռուսաստանում. Դոնի Ռոստովում կասկածելի իր է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տղամարդ է տուժել Դոնի Ռոստովում պայթյունի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրին:

«Տղամարդը կասկածելի իր է հայտնաբերել ճանապարհին, որը տեղում պայթել է, նա զրկվել է մատներից, ինչպես նաև վնասվածք ստացել որովայնի հատվածում: Տղամարդը հոսպիտալացվել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ պայթյուն է որոտացել քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում:

Դպրոցում պարապունքները դադարեցվել են, երեխաներին չեն թողնում մտնել շենք:

ՔԿ տարածաշրջանային վարչության ղեկավարի ավագ օգնականը գործակալությանը հայտնել է, որ պայթյունի վայր են ժամանել քննիչներն ու քրեագետները:




Լրահոս