Խիստ մշուշոտ. աթոռակռիվը շարունակվում է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաև նոր Սահմանադրության hամահեղինակն է, առաջիկա մեկ տարին օրենսդիրում իր ծառայությունը բերելուց հետո, 2018-ից, ըստ ամենայնի, կնշանակվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել Հովհաննես Սահակյանը։ Այդ պաշտոնում նրա նշանակումը դեռ խիստ մշուշոտ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս