ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ դիմելը ՀԱԿ-ին կարող է քաղաքական դիվիդենտներ բերել, բայց այսօր դրա համար պայքարն արդեն ծիծաղելի է. Ալբերտ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնվեցին կեղծիքների բոլոր մեխանիզմները: Թվում է, թե ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել, բայց դա կեղծիք է: ArmLur.am-ի հետ  զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

Անդրադառնալով հետընտրական գործընթացների բացակայությանը` Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունները տարաբաժանելու լիցք ունեն իրենց մեջ: «Ժողովուրդը ոտքի չէր կանգնի, որովհետև մարդիկ տարանջատվում են: Մարդիկ կաշկանդվում են, որ դուրս ելնեն: Ընդվզումներ եղել են միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե նույնիսկ ենթադրենք` ՕՐՕ դաշինքն առաջարկեր դուրս գալ փողոց, իրենց ունեցած վստահության պաշարով, մի 1000-2000 հոգի դուրս կգար փողոց, բայց դա ընդզվում չէր լինի»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս