ՖՈՏՈ. 8-ամսական երեխան կշռում է 17 կգ և շարունակում է գիրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փենջաբիից (Հնդկաստան) 8-ամսական աղջնակը՝ Չահատը, կշռում է 17 կգ, որը նորմալ է 4 տարեկան երեխայի համար: Նրա ծնողները՝ Սուրայջ և Ռենա Կումարներն ասում են, որ նա ծնվել է նորմալ քաշով, սակայն 4 ամսականից սկսել է արագ գիրանալ:

Ծնողները պնդում են, որ իրենց աղջնակի քաշն օրեցօր ավելանում է:

«Նա չի ուտում, ինչպես իր տարիքի երեխաները: Նա ուտում է անդադար: Եթե մենք մերժում ենք նրան, նա սկսում է ուժեղ լացել»,- ասում է երեխայի մայրը:

Երեխայի ծնողները հերքում են իրենց մեղքը, նշում են, որ երեխայի քաշի ավելացումը կապ չունի նրա կենսակերպի և դաստիարակության հետ:

Ճարպակալման պատճառով Չահատի մոտ շնչառության և քնի հետ կապված խնդիրներ են առաջացել: Բժիշկները սկսել են անհանգստանալ նրա առողջության և կյանքի համար:

Բժիշկ Շարման վստահ է, որ երեխային կարող են օգնել Ամրիտսարի հիվանդանոցում, սակայն ծնողների ֆինանսական վիճակը թույլ չի տալիս բժշկական հետազոտություն անցնել: Սակայն եթե մոտ ապագայում չսկսվի բուժումը, ապա երեխան լուրջ խնդիրներ կարող է ունենալ:




Լրահոս