ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդարան չանցած ուժերը պետք է խելքները գլուխները հավաքեն. Ալբերտ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն ուղիղ կազմավորվել է այնպես, ինչպես Սահմանադրության տրամաբանությունն էր: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

«Ոսկերչական ճշգրտությամբ ստեղծեց ուժերի դասավորվածություն: ՀՅԴ-ի հարցը պարզ է. արտասահմանյան կազմակերպություններ, ազդեցություն ՌԴ-ի համար: ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն մեկ կենտրոնից բաժանված երկու մասի խաղեր են: Բայց այդ ամեն ինչից դուրս կա մի լայն մասսա, որ կարող է ապստամբական գործողությունների դիմել, գնալ «Սասնա ծռեր»-ի ճանապարհով գնալ: Դրանք կիսվեցին «Ելք»-ով, որը հենց առաջինը լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները»,- նշեց նա:

Հարցին՝  այս պարագայում ինչ դեր պետք է ստանձնի արտախորհրդարանական ընդդիմությունը, Բաղդասարյանն ընդգծեց. «Պետք է խելքները գլուխները հավաքեն, վերջ տան «Մենք լավն ենք, մյուսները վատն են սկզբունքին», համախմբվեն և գտնեն այն բանաձևը, որը և′ իրենց կմիավորի, և′ կդառնա մյուսների միավորման հիմքը»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս