ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես կգար իր հրաժեշտի մամլո ասուլիսով, կհայտարարեր, որ օմբուդսմենի ինստիտուտը կայացել է Հայաստանում, որ ինքը այս տարիների ընթացքում կարողացել է շուրջ 8000 մարդու իրավունքներ պաշտպանել, իշխանական կուլիսներում քննարկվում էր հաջորդ օմբուդսմենի հարցը: Երկար փնտրտուքներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նախագահական նստավայրում որոշում է կայացվել` բազմաթիվ թեկնածուներից կանգ առնել երիտասարդ Կարեն Անդրեասյանի վրա: ՀՀ քաղաքացիները նրան ավելի շատ ճանաչեցին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրականում» հաղորդաշարով: Ամենայն հավանականությամբ, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հարցը կմտնի հրապարակային քննարկման դաշտ: Իսկ թե ովքեր են եղել թեկնածուների շարքում, ինչ առավելություններ ու թերություններ են ունեցել նրանք, կարդացեք 3-րդ էջում:




Լրահոս