Բարեփոխման առաջին քայլը պետք է սկսել արդարության վերականգնումից. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:

Այս մասով  ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ: Վերջինս նշեց, որ նորմալ է նայում ծրագրին. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին արդարությունը պետք է վերականգնվի բանակում: Բարեփոխման առաջին քայլը պետք է սկսել արդարության վերականգնումից, որը եղել է պատերազմի տարիներին: Բանակում իրավապահ մարմիններից պետք է մնան զինդատախազությունը և զինվորական դատարանը»:

Բադասյանի կարծիքով՝ այդ ծրագիրը չի գործի, եթե արդարություն չլինի և այդ արդարությունը պետք է սկսել Երևանից, որպեսզի սահմանում զինվորը հզոր լինի և հակառակորդն էլ վախենա տեղաշարժ կատարելուց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս