Մանկապարտեզներում Տարոն Մարգարյանի համար քարոզչություն է իրականացվում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի մանկապարտեզներում այս օրերին կազմակերպվում է «Իմ Երևան» խորագրով հանդեսներ, որոնց ժամանակ հավաքված ծնողներին, երեխաների հարազատներին ու մանկապարտեզի աշխատակազմին քարոզում են քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին: Երեկ նմանատիպ հանդես-միջոցառում է կազմակերպվել Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում, որի ժամանակ ծնողների ներկայությամբ քարոզչություն են իրականացրել Տարոն Մարգարյանի օգտին:

Հանդեսի մեծ մասը նվիրված է եղել Տարոն Մարգարյանի քարոզչությանը: Նշենք, որ նման հաստատություններում նախընտրական քարոզչությունն արգելված է օրենքով, և թերևս սա քաղաքապետարանի ներքին հրահանգն է, քանի որ մանկապարտեզներն անմիջապես քաղաքապետարանի ենթակայության ներքո են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս