ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի թեկնածուներից առաջինը քվեարկեց Զարուհի Փոստանջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի թեկնածուներից ամենաշուտն իր քվեարկությունը կատարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն ազատության:

Փոստանջյանի խոսքով՝ այլևս ուժ և ժամանակ չկա ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով:

«Ես հավատում եմ իմ  ուժերին նաև մեր ժողովրդին, մենք ունենալու ենք աննախադեպ հաղթանակ, որը կարող ենք ստեղծել միասին այսօր: Այդ պատճառով կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս և անցնցում մերժել այս իշխանություններին»,-նշեց նա:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս