ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուտք գործել որևէ շտաբ և պարալիզացնել նրանց աշխատանքը, ուղղակի անընկալելի է. Տիգրան Մուկուչյանը՝ Փոստանջյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրությունների 7-րդ օրը, այսինքն մայիսի 21-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողոցի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ ընտրությունների օրվա ընթացքում եղել են ահազանգեր, բոլորը փորձել են ուսումնասիրման առարկա դարձնել, որոնք կամփոփեն և կներկայացնեն: Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև երեկ ՀՀԿ-ի շտաբում Զարուի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

«Բացառապես ասեկոսեների, ենթադրությունների, անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիմքով մուտք գործել որևէ շտաբ և պարալիզացնել նրանց աշխատանքը, ուղղակի անընկալելի է», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս