20.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 20-ին՝ ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկինՌիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված «Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը:Միջոցառմանը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մասնակիցներ` Գևորգ Հակոբյան, Հասմիկ Հացագործյան, Նունե Բադալյան, Պերճ Քարազյան,Քրիստինե Սահակյան, Սարգիս Աղամալյան, Նարինե Անանիկյան, Սոֆյա Թումանյան, Աննա Այվազյան, Հովհաննես Կարապետյան, «Հովեր»պետական կամերային երգչախումբ։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

Ս. թ մայիսի 20-ին ժամը 10:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ՙՊալյանների՚ անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, 4-րդ հարկ) տեղի կունենա ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկում ՙԱնվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում՚ թեմայով:

Ելույթներով հանդես կգան վերլուծաբաններ և փորձագետներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Աբխազիայից:




Լրահոս