Արցախում զինծառայող է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսօրին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լրագրողներին է հայտնել  ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով` զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, և  այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նրա խոսքով, բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծանր:




Լրահոս