ՖՈՏՈ. Ծովափնյա որ երկրում է պատրաստվում իր հանգիստն անցկացնել Լուիզա Ղամբարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հայտնիները մշտապես աչքի են ընկնում իրենց յուրահատկություններով, իսկ այդ դրա մեջ մտնում է նաև հանգստի յուրահատուկ անցկացումը կախված վայրի ընտրությունից և հանգստի տեսակից:

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ` պարզելու համար, թե դերասանուհին որտեղ է անցկացնելու իր հանգիստն այս ամռանը:

«Դեռ չենք որոշել, ընթացքի մեջ է, բայց մեր հանգիստը կանցկացնենք ոչ թե Հայաստանում, այլ ծովափնյա ինչ-որ երկրում, քանի որ մեր գերադասելի հանգիստը ծովափնյա հանգիստն է»,- ասաց նա:

Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ իրենց ամառային հանգիստը մշտապես անցկացրել են Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ տարվա ընթացքում հասցնում են լինել Հայաստանի տարբեր հանգստյան գոտիներում:

«Տարբեր տարիներ տարբեր չափի գումարներ ենք տրամադրել մեր հանգստին, իսկ այս տարի դեռ պարզ չէ»,- նշեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս