ՖՈՏՈ. Լիանան վիրահատե՞լ է քիթն ու մեծացրել շուրթե՞րը. երգչուհու պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիանան վեց տարվա ստեղծագործական դադարից հետո օրեր առաջ վերադարձավ երգարվեստ` երկրպագուներին ներկայացնելով «Շնորհավոր լինի» սպասված երգը: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ձայնագրել է եւս մեկ երգ, որի հիման վրա մտադիր է կրկին նկարահանել տեսահոլովակ. «Այլ մանրամասներ չեմ հայտնի, որովհետեւ շատ է եղել, որ ասել եմ, ու մտքերս գողացել են, դրանք կյանքի կոչելու հարցում ոմանք ինձնից առաջ են ընկել»,-ասաց Լիանան։

Լիանայի վերադարձը շոու-բիզնես, սակայն, հանդարտ ընթացք չունեցավ։ Նոր տեսահոլովակում հանդես գալուց, սոցցանցերում լուսանկարներ հրապարակելուց հետո հանրությունը սկսեց բուռն կերպով քննարկել նրա արտաքինը։ Շատերը սկսեցին պնդել, որ երգչուհին վիրահատել է քիթը, մեծացրել է շուրթերի ծավալը։

Ինքը՝ Լիանան, սակայն, այլ բան է հավաստիացնում. «Ո՛չ, քիթս չեմ վիրահատել, բայց մյուս տարի անպայման վիրահատելու եմ, պատրաստվեք (ծիծաղում է)։ Եթե կարելի է շտկել արտաքին թերությունները, ձերբազատվել բարդույթներից, ինչո՞ւ չանել։ Հաճախ չեմ դիտում իմ մասնակցությամբ հեռուստահարցազրույցները միայն այն բանի համար, որ քիթս դուրս չի գալիս, հատկապես եթե ճիշտ ռակուրսից չեն նկարում։ Ես համարում եմ, որ բեմի մարդը պետք է աստիճանաբար կատարելագործվի, անգամ պարտավոր է դա անել, իհարկե, ոչ դեֆորմացվելու աստիճան»։

Ինչ վերաբերում է շուրթերի ծավալը մեծացնելու մասին խոսակցություններին, Լիանան նշեց. «Կարեւորը իմ արտաքինն ինձ դուր գա, չէ՞ որ առաջինը ես եմ հայելու մեջ ինձ նայում։ Ինչեւէ, ես շրթունքներս չեմ մեծացրել, բայց ասեմ նաեւ, որ երբեք էլ բարակ շուրթեր չեմ ունեցել։ Ուղղակի երբ նիհարում ես, մեխանիկորեն աչքերդ էլ են մեծանում, քիթդ էլ, բերանդ էլ ավելի արտահայտիչ է դառնում։ Եթե փոփոխության դիմած լինեի, կասեի, ես թաքցնելու խնդիր չունեմ։ Չեմ էլ վախենում մեկնաբանություններից։ Ինչ անում՝ չափի մեջ եմ անում, բայց եթե արտաքինս քննարկեն էլ, ոչինչ, դա նորմալ է»։

Լիանան վերջում շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներից, որոնք 23 տարի է՝ իր կողքին են եւ ստեղծագործական դադարի պահերին էլ շարունակել են սատարել իրեն։

Անի Անտոնյան




Լրահոս