Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատում. բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։

Վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը, մինչդեռ վթարից հետո նոր միայն բարեհաճել են տեղի ճանշինի աշխատակիցները ու սկսել են ճանապարհին լցնել աղ ու ավազ։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս