Կարեն Ավագյանի դիմումի հետքերով. իրականում ինչ է կատարվել Երիտասարդական հիմնադրամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրենի գործողությունների հետ կապված: Արդյունքում հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Ավագյանի կողմից բացահայտումների եւ հիմնադրամի տնօրենի հետ զրույցների մասին:

Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո, երբ մի շարք գերատեսչությունների պաշտոնատար անձինք հավաքում էին իրենց իրերը կամ հրաժարականի դիմումներ գրում, Կարեն Ավագյանը, վստահ լինելով, որ նոր իշխանությունները իր կողքով անտարբեր չեն անցնելու, որոշել է անձամբ ներքին ստուգումներ իրականացնել, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափի:

Արդյունքում բացահայտել է, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս