Չարենցավանի քաղաքապետն ունի 26 անշարժ գույք. երեքը՝ ավտոտնակ, երկուսը՝ բնակարան, մեկը՝ հասարակական նշանակության շինություն, իսկ մնացածը հողամասեր են. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար և 2 միլիոն 284 հազար դրամով, նաև վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար և 160 հազար դրամով:

Դրամական միջոցները 2017 թ. վերջին տվյալներով կազմել են 38 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 16 միլիոն 959 հազար դրամ, որից 1 միլիոն 872 հազար դրամը աշխատավարձն է, 1 միլիոն 360 հազար դրամը վաճառված գույքից ստացված գումարը, 727 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարն է, 10 միլիոն դրամը՝ վարկ, իսկ 3 միլիոն դրամն էլ՝ շահաբաժին:

Շահգալդյանը աչքի է ընկնում իր հսկայական ունեցվածքով: Նախորդ տարի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո ներկայացված հայտարարագրի համաձայն, 26 անուն անշարժ գույք ուներ, որից երեքը ավտոտնակ, երկուսը՝ բնակարան, մեկը՝ հասարակական նշանակության շինություն, իսկ մնացածը հողամասեր են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում




Լրահոս