Օգոստոսի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի ասուլիսը։

Թեման՝ «Ռոբերտ Քոչարյանը Արցախում հերոս, Հայաստանում թալանչի՞»։

***

Օգոստոսի 6-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Շանթ Հարությունյանի ընկերների՝  նանխկին քաղբանտարկյալների ասուլիսը։
Թեման՝ «Քաղբանտարկյալները Հայաստանում և Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդիրը»։
Բանախոսներն են
Ալեք Պողոսյան
Արմեն Հովհաննիսյան
Ավետիս Ավետիսյան
Վարդան Վարդանյան
Հայկ Հարությունյան
***
Օգոստոսի 6-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Առաջին գնդի հրամանատար, գեներալ – մայոր Վաչագան Չիբուխչյանը, նույն գնդի հրամանատարի խորհրդական Մայիս Ազնավուրյանը եւ Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը կանդրադառնան Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, կներկայացնեն ներկայումս Արցախյան ազատամարտի հաշմանդամ զինծառայողների հրատապ խնդիրները ու դրանց կարգավորման իրենց առաջարկները»։
***

Օգոստոսի 6-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանաՀայրապետյանը:

Թեման` Վերափոխման տոն (Խաղողօրհնեք), ինչպես պատրաստվել և երբ սկսել Պահքը:

***

Օգոստոսի 6-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին նոր մարտահրավերներ, արցախյան հիմնահարց:




Լրահոս