«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել: Վերջինս գտնվել է քրեակատարողական հիմնարկի 2-րդ կորպուսում: Մեր տեղեկություններով, մահացած ցմահ դատապարտյալը Արտաշես Հովհաննիսյանն է:

Ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների, նա մահացել է սրտի կաթվածից: Ի դեպ դեռեւս 2015 թվականին Արտաշ Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն :

Ք. Մ.




Լրահոս