Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից, հավելելով․ «Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»:

Այսօր վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: «Մարտի 1-ի» գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։




Լրահոս