Ավտոմեքենաների տեխզննման ընկերությունների թիկունքում եղել են հայտնի նախկին պաշտոնյաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 311.400.000 մլն. ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում։

Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

ArmLur.am-ի տեղեկություններով, երբ իրավապահները բացահայտեցին այս գործը, իրականում, ուսումանսիրելով այդ գործերը, հասան այն կծիկին, որ նման ընկերությունների թիկունքում եղել են ոստիականության նախկին պաշտոնատար անձինք։ Վերջիններս ամեն ինչ անում են իրավապահ համակարգին ապացուցելու համար, որ իրենք մաքուր են աշխատել, սակայն իրավապահները պնդում են, որ պատճառված վնասը պետք է փոխհատուցվի։




Լրահոս