ՀԱՊԿ նիստերը Երևանում չեն անցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-30-ը Երեւանում պետք է անցկացվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը: Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը վստահեցրել էր, թե շատ ակտիվորեն մասնակցելու է երեւանյան լիագումար նիստերին: Ընդգծենք նաեւ, որ ըստ երեւույթին Նիկոլ Փաշինյանն այդ նիստերին մասնակցելու էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, քանի որ վաղը նա պատրաստվում է հրաժարական տալ:

Սակայն քիչ առաջ պարզ դարձավ, որ այդ նիստերը կանցկացվեն ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, իսկ պատճառն էլ հենց վարչապետի հրաժարականի հանգամանքն է: Մասնավորապես,  Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը լրագրողներին հայտնել է, թե տրամաբանական չէ այդ նիստերն անցկացնել արդեն կարծես թե չգործող խորհրդարանում: «Այդ պատճառով էլ նիստերը հանգիստ կանցկացվեն Մոսկվայում: Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, բոլորի հետ էլ կհամագործակցենք», – նշել է նա:




Լրահոս