Սաշիկ Սարգսյանի կյանքում անսպասելի շրջադարձ կլինի. աստղագուշակ 2019 թվականի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Սաշիկ Սարգսյան՝ ԱԺ նախկին պատգամավոր (կապիկ)– Խոստումնալից սկսված տարին այնքան էլ լավ ավարտ չունեցավ: Փեսաների դեմ պայքարը ձեզ արդեն հոգնեցրել էր եւ մեկուսացած կենսակերպը ընկալելի էր դարձել արդեն գրեթե բոլորի համար: Տարվա կեսից հետո կայծակի նման խնդիրները սկսեցին խոցել ու հետեւել մեկը մյուսին: Այլոց նկատմամբ հնարավորինս ճիշտ պահվածք դրսեւորելու ձեր ձգտումները ի չիք դարձան: 2019-ի խոզի տարում եւս շոշափելի ձեռքբերումներ չեն ակնկալվում:

Ընդհակառակը՝ գարնանը սպասվում է ֆինանսների կորուստ, ամառը և տարեվերջը կարող են դժվար ժամանակշրջան լինել, այդ ընթացքում ցանկալի է ռիսկի չդիմել և ֆինանսական ներդրումներ չկատարել: Ձեր կյանքում անսպասելի շրջադարձ կլինի, պատրաստվեք դրան: Այն ձեզ հնարավորություն կտա արժեքավոր փորձ ձեռք բերել և ավելի ուժեղ դառնալ: Աստղերը հուշում են շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ:




Լրահոս