
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: