Էրեբունի վարչական շրջանի ղեկավարից դժգոհ են․ նրան փոխարինող են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանից սկսել են դժգոհել ոչ միայն բնակիչները, այլեւ թաղապետարանի աշխատակիցները: Մեր աղբյուրների պատմելով` նախկին ԱԱԾ-ական թաղապետն իրեն «գոռոզ» է պահում, չի շփվում ոչ մի աշխատողի հետ եւ ժամերով փակվում է իր աշխատասենյակում: Ասում են` անգամ իշխանության բարձր օղակներից այդ պահվածքի համար նրան դիտողություն են արել:

Բացի այս, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Աբրահամյանը նշանակվելուց հետո հասկացել է, որ այս պաշտոնն իր համար չէ, եւ այդ մասին հայտնել է քաղաքապետին: Ըստ այդ լուրերի` այժմ քաղաքապետարանի ղեկավար կազմը փորձում է Աբրահամյանին փոխարինող գտնել, անգամ շրջանառվում է Մհեր Սեդրակայնի քրոջ փեսայի` Արմեն Հարությունյանի անունը, որը նախկինում զբաղեցրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Սակայն թաղապետի խոսնակ Արթուր Օսիպյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ թաղապետը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս