Էրեբունիում հնչած կրակոցների մասնակիցները «գողական կյանքով» ապրող տղաներ են. ցուցմունք կտա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին կրակոցներ էին հնչել Էրեբունի վարչական շրջանում, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Կարո Կարապետյանը, 26-ամյա Էդուարդ Գալստյանը եւ Էդգար Ազիզյանը: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են Տոյոտա Սեկվոյա ավտոմեքենան, որի վրա եղել են հրազենային վնասվածքներ, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պարզվել է` վարորդի կողապակու վրա հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք կա. արնանման հետք ե՛ւ մեքենայի վրա, ե՛ւ սրահում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի ու ինքնաձիգի պարկուճներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ մինչեւ կրակոցները մի խումբ երիտասարդների միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել: Հիմնական դերակատարները, սակայն, դեռ չեն բացահայտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` փոխհրաձգությանը մասնակից տղաները «գողական օրենքներով», «գողական կյանքով» ապրող տղաներ են, որոնք «ճշտի ու սխալի» հարց են բարձրացրել:

Մարմնական վնասվածքներ ստացածները երեկվա դրությամբ դեռ ցուցմունք չէին տվել: Ու չի բացառվում, որ նրանք «գողական գնան» եւ հրաժարվեն ցուցմունք տալուց:

Քնար Մանուկյան




Լրահոս