Լոռու մարզում մեքենան ընկել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. օգոստոսի 3-ին, ժամը 00:48-ի սահմաններում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակա սարերում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կողաշրջված ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս