ՀՔԾ-ին օգնեց ու «ջրից չոր դուրս եկավ»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: Այս քրգործում հիշատակվում են նաեւ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամայանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է ՀՔԾ-ն բացել կծիկը: Ըստ իրավապահների շրջանում պտտվող լուրերի` Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Եւ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Իմ տեղը հարմար չէ… հետո»`անջատելով հեռախոսը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս