Ռոբերտ Քոչարյանի աջակիցը` մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Արման Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի 24/1 հասցեում գտնվող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ վիճաբանել է Ռ.Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատավարությանը հետեւելու նպատակով հավաքված քաղաքացիներից այդտեղ գտնվող Վարդան Խուդավերդյանի հետ:

Ա. Մինասյանը ոտքով հարվածել է ասֆալտապատ հատակին ընկած Վարդան Խուդավերդյանի աջ սրունքի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ այստեղ նախագահելու է Ռ.Քոչարյանի թիկնապահ Կուկուի եւ յոթի գործով հայտնի դատավոր Մացոն` Մնացական Մարտիրոսյանը:




Լրահոս