ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստը մեկնարկեց. օրակարգում գաղտնի հարցեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ղրղզստանում, եւ կառավարության այսօրվա նիստը կվարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, եւ դրանցից միայն 7 հարցն է զեկուցվող,իսկ երկուսը գաղտնի են:

Գաղտնի հարցերը ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Գործադիրի օրակարգային նախագծերից մեկով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների թիվը կավելանա երեքով, որը կապված է Տավուշի մարզային ստորաբաժանման ստեղծմամբ, եւ պահպանման նպատակով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել շուրջ 6.2 մլն դրամ (ծախսերը հաշվարկվել են 5 ամսվա համար), որից 1.0 մլն դրամը կամ ամսական 200.0 հազ. դրամ նախատեսվում է ուղղել 3 անձի համար տարածքի վարձակալությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս