Այսօր խմբավար, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1928 թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլում ծնվել է հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Հովհաննես Չեքիջյանը: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», իսկ 1961թ-ին` Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1946-60 թթ. Հովհաննես Չեքիջյանը Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-61թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը:

1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ: Ղեկավարում է նաեւ սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունենում ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ:

Նա հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում: Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների: 1973-77 թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում, 1975-ից Երևանի կոնսերվատորիայում (1982թ-ից պրոֆեսոր է):




Լրահոս