Ավտոմեքենան սահել և հայտնվել է ջրամբարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին` ժամը 13:38-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան սահել և հայտնվել է Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1953 թ.):




Լրահոս