Հայաստանում հողամասերի և շինությունների գտնվելու վայրերը կսահմանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն ՀՀ հողամասերի եւ շինությունների գտնվելու վայրի գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ կձեւավորվեն Հայաստանի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի՝ 2020 թվականի հարկման բազաները: Ի դեպ, Հայաստանի հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության) մեկ քառուկուսի մետր մակերեսի բազային արժեքը կազմել է 330 հազար դրամ, իսկ շինության մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը՝ 700 հազար դրամ:

Նշենք, որշենքեր, շինությունների կադաստրային գնահատման գործընթացը ներկայումս կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով: Բանն այն է, որ շինությունների կադաստրային արժեքների գնագոյացման գործոններ են հանդիսանում 2002 թվականի դրությամբ շուկայական մեխանիզմների հիման վրա վերլուծությունների արդյունքում ձեւավորված չափորոշիչները:

Արդյունքում նշված գնագոյացման գործոնները չեն արտացոլում ներկայիս անշաժ գույքի շուկայի իրական պատկերը: Իսկ ինչ վերաբերում է հողամասերի կադաստրային գնահատմանը, ապա ներկայումս դրանք գնահատվում են 1994 թվականին, 1997 թվականին, 2002 թվականին եւ 2003 թվականին ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս