5-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպաների գիտելիքները ստուգելու և նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի գումարտակների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական հավաքներ:

Զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն ունկնդրել է հավաքներին ընդգրկված սպաների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ: Թեստերի միջոցով ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքները:




Լրահոս