Մերձավան գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 7-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ քարի հանքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:21-ին: Մասամբ այրվել են չշահագործվող «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկի հատվածը և մոտակայքում գտնվող աղբամանում մոտ 1 խմ աղբ:




Լրահոս