Հարց քաղաքացիներից՝ ովքե՞ր են պարտավոր ակցիզային հարկ վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են պարտավոր ակցիզային հարկ վճարել, ի՞նչ է իրենից ենթադրում այդ հարկը:

Գնել Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում ակցիզային հարկ վճարում են գարեջուր, խաղող եւ այլ գինիներ, գինենյութ, սպիրտ եւ սպիրտային խմիչքներ, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ եւ սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզին, հում նավթ եւ նավթամթերքներ, դիզելային վառելիք, նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) ներմուծող կամ արտադրող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:

Հայտնում ենք, որ ակցիզային հարկը գարեջրի, խաղողի եւայլ գինիների, գինենյութի, սպիրտիեւ սպիրտային խմիչքների, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչների, սիգարների, սիգարելաների եւ սիգարետների` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինի, հում նավթի եւ նավթամթերքների, դիզելային վառելիքի, նավթային գազերի, եւ գազանման այլ ածխաջրածինների (բացառությամբ բնական գազի) ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ ՀՀ հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս