Հարց քաղաքացիներից՝ կարո՞ղ է ընկերությունը դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ, որոնց համար սահմանված կարգով ձեռք է բերել դրոշմապիտակներ: Կարո՞ղ է արդյոք դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ կամ հաշվանցել այլ պարտավորությունների հաշվին:

Աննա Սիմոնյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.6-ի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել), հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող, վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով դիմումի հիման վրա, հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե «

ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնում ենք, որ ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են մաքսային մարմին համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում: Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս