Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոննները և մնալ տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի
կանոնները։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության
միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ
անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը առաջացրել է համապետական
նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պահպանման հետ: Դրանք առնչվում են երկրի անվտանգությանը (տնտեսական, իրավական և այլն):

Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս
մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականները, որ կարող են ապահովել կորոնավիրուսի
կանխարգելման սպառիչ լուծում միասնական ջանքերով:

Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը
հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված
կարգավիճակին համապատասխան:

Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու
դեպքում։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը։




Լրահոս