ԱՍՏՂԵՐ, ՈՐՈՆՔ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել  կորոնավիրուսով հիվանդացած համաշխարհային աստղերի, որոնց մի մասին հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, մյուս մասին, ցավոք, ոչ: Ամեն դեպքում, ապաքինված աստղերը չեն հուսահատվում, կոչ են անում սթափ լինել, բայց խուճապի չմատնվել, պահել ֆիզիկական տարածությունը, հաճախ լվանալ ձեռքերը, սոցիալական պատասխանատվություն կրել միմյանց նկատմամբ:  Աստղերից շատերը վաղուց ինքնամեկուսացել են ու սոցցանցերում կոչ են անում մնալ տանը, խմբերով չհավաքվել փողոցներում, օգնել կառավարությանը հաղթահարել ստեղծված իրավիճակը, թիկունք լինել իշխանություններին:

 

Լեւ Լեշչենկո

Հայտնի երգիչ Լեւ Լեշչենկոյի մոտ ախտորոշվածթոքաբորբն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով։ Լեշչենկոն հիվանդանոց էր դիմել ոչ հիվանդանոցային թոքաբորբի կլինիկա-ռենտգենոլոգիականպատկերով։ Ստուգման արդյունքում պարզ էր դարձել թոքաբորբի կորոնավիրուսային ծագումը։ Սկզբնական շրջանում Լեշչենկոյի վիճակը վատթարացել էր, ավելացել էր շնչահեղձությունը, ուստի բժիշկները որոշել էին բուժումը շարունակել վերակենդանացման բաժանմունքում: Ավելի ուշ Լեշչենկոյին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ։ Հիմա նրա վիճակը  կայուն է:

 

Էնդրյու Ջեք

Բրիտանացի դերասան Էնդրյու Ջեքը մահացել է երեքշաբթի՝ մարտի 31-ին, կորոնավիրուսից: Նա կյանքից հեռացել է Լոնդոնի մերձակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում: Ջեքն «Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ եւ  ութերորդ դրվագներում մարմնավորել է ապստամբ մայոր Սալուան Էմաթին: Նա նաեւ հնչյունավորել է Մոլոխի կերպարը «Խան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ». ֆիլմում: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

 

Ժասմին

Ռուսական էստրադայի աստղ Ժասմինը «Երեկոյան շոուի Ալլա Դովլաթովնայի հետ» («ԹպփպՐվպչՏ ՔՏց ր ԸսսՏռ ԺՏՉսՈՑՏՉՏռ») հաղորդման ժամանակ հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով։  «Ես ու տղաս՝ Միրոնը, ամիսներ առաջ հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ինձ թվացել էր, թե մեզ մոտ գրիպ է։ Մի շարք անալիզներ հանձնեցինք, սակայն բժիշկները չէին կարողանոմ հասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ։ Թե՛ իմ, թե՛ տղայիս մոտ առկա էր բարձր ջերմություն, ուժեղ հազ։ Տասը օր շարունակ պառկած եմ անցկացրել»,- պատմել է երգչուհին։ Ի դեպ, Ժասմինը, ինչպես եւ ռուսական էստրադայի մի շարք այլ  աստղեր ներկա է եղել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Ալլայի հոբելյանին։ Նա միջոցառման ժամանակ  հանդիպել է Լեւ Լեշչենկոյին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երգչուհու խոսքով՝ իրենք այդ երեկո բարեւել են միմյանց, սակայն երկար չեն շփվել։

Վիկտոր Դաշկեւիչ

Բելառուսում կորոնավիրուսի հետեւանքով երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մահացել է Վիտեբսկ քաղաքի թատրոնի դերասան Վիկտոր Դաշկեւիչը: Մարտի 31-ին 75-ամյա Դաշկեւիչի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է:

 

Իգոր Նիկոլաեւ

Ռուսական որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իգոր Նիկոլաեւի մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել։ Նիկոլաեւին նախնական «կորոնավիրուս» ախտորոշմամբ տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, նրան կոմունարկա են տեղափոխել մարտի 21-ին։  Մինչ այդ արտիստը շփվել է Վալերիա եւ Իոսիֆ Պրիգոժինի, Նադեժդա Բաբկինայի, Ստաս Միխայլովի, Ալլա Պուգաչովայի եւ շատ ուրիշների հետ։ Նշենք, որ հունվարին լրացել է Իգոր Նիկոլաեւի 60 ամյակը, եւ, ըստ նախնական հետազոտությունների, նա ռիսկային խմբում է։ Այլ մանրամասներ նրա  վիճակի մասին հայտնի չեն:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

«ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ»

«Կարծում եմ՝ կանանց միամսյակ հարկավոր չէ: Դա պարտավորեցնող մի բան է: Տղամարդիկ, որոնք ցանկանում են գովերգել, նվերներ մատուցել կանանց, դա կարող են անել իրենց նախընտրելի օրերին. պարտադիր չէ՝ հատուկ օր կամ ամիս սահմանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց դերասանուհի Քեթրին Մանասյանը:

Հարցին, թե ինչն է կնոջը երջանիկ դարձնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կյանքի տարբեր շրջաններում տարբեր բաներ են նրան երջանկացնում. «Մի ժամանակահատվածում դա կարող է լինել սիրելի աշխատանքը, մեկ այլ էտապում՝ սիրելի տղամարդը: Երջանկությունը մի քանի բաղադրիչներ ունի: Ամեն դեպքում, այն նյութականի հետ կապված չէ, համենայնդեպս իմ դեպքում: Սովորաբար կինն ուզում է այն, ինչ ինքը չունի: Թեպետ ասեմ, որ ճանաչում եմ կանանց, որոնք ունեն ե՛ւ լավ աշխատանք, ե՛ւ լավ ընտանիք, բայց, արի ու տես, որ երջանիկ չեն»: Մենք հետաքրքրվեցինք՝ որն է եղել ամուսնու կողմից ստացած ամենահիշարժան նվերը. «Քանի որ, ինչպես նշեցի, նյութականն ինձ համար այդքան էլ կարեւոր չէ, որեւէ շոշափելի նվեր առանձնացնել չեմ կարող: Գնահատում եմ  անգամ ամենափոքր մանրուքները: Ամենասովորոական օրերին ստացած մի ծաղիկը կարող է ինձ համար ավելի հիշարժան լինել, քան ցանկացած նվեր»,-մեկնաբանեց Քեթրինը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին, դերասանուհին պատասխանեց. «Ես վիճակագրությանը ծանոթ չեմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ պատկերն այդ առումով կարող էր ավելի հուսադրող լինել: Կանայք դեռ կարող են ավելի ու ավելի ակտիվորեն մասնակցել պրոցեսներին, ավելի որոշիչ դեր ունենալ երկրի համար վճռական պահերին:  Կարծում եմ՝ հատկապես մարդասիրական նախաձեռնություններում կանայք կարող են բավական հաջող դրսեւորվել, պարզապես նրանց պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռել»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ

Իտալական «Միլանի» շվեդ հաձակվող Զլատան  Իբրահիմովիչը կլքի թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկաղնում է La Gazzetta dello Sport-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է ակումբի ղեկավարության կատարած փոփոխություններից եւ դժգոհ է «ռոսսոներիների» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի ծրագրերից: Զվոնիմիր Բոբանը եւ Պաոլո Մալդինին պատրաստվում էին թիմը կառուցել Զլատանի շուրջը, սակայն առաջինն արդեն լքել է ակումբի տնօրենի պաշտոնը, իսկ երկրորդին մեծ հավանականությամբ սպասում է նույն ճակատագիրը: Գազիդիսը Իբրային չի պատրաստվում առանցքային դեր տալ թիմում, ինչն էլ հանդուրժել շվեդ ֆուտբոլիստը չի պատրաստվում: Իբրահիմովիչի շրջապատը վստահ է, որ նա կհեռանա ակումբից։ Հիշեցնենք, որ Զլատանը ձմռանն է «Լոս ԱՆջելես Գելեքսիից» տեղափոխվել «Միլան»:

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՓՆՏՐԵԼ

ՈՒԵՖԱ-ն շարունակում է տարբերակներ փնտրել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները անցկացնելու համար, որոնք հետաձգվել են անորոշ ժամանակով COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ The Independent-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերատեսչությունը նախկինի պես այն մտքին է, որ մրցաշարերը պետք է հասցվեն ավարտին։ Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները քննարկում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումներն անցկացնել փակ դռների հետեւում՝ առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Եվրոպայում միակ երկիրը, որտեղ շարունակում են ֆուտբոլ խաղալ, Բելառուսն է։

 

ՖՈՒՏԲՈԼ ՉԻ ԼԻՆԻ

ՈՒԵՖԱ-ն տեսակոնֆերանս է անցկացրել եվրոպական ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ: Քննարկվել է դադարեցված առաջնությունների հետագա ճակատագիրը: Daily Mail-ը տեղեկացնում է, որ  եվրագավաթներն ու մյուս առաջնությունները կանցկացվեն հուլիս-օգոստոս ամիսներին: Նշվում է, որ ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ խաղալը բացառվում է, հուլիս-օգոստոս ամսիներին հանդիպումները անհրաժեշտության դեպքում կարող են կայանալ առանց հանդիսականների:

Հնարավոր է նաեւ՝ 2020/21 մրցաշրջանի ուշ մեկնարկի պատճառով բոլոր առաջնություններում բաց թողած խաղերն անցկացվեն  Boxing Day-ի ձեւաչափով ձմռանը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետները դեռեւս չեն փոխվել:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 




Լրահոս